Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Միայն փողով հավաքված մարդիկ երբեք հավատարիմ չեն լինում

Միայն փողով հավաքված մարդիկ երբեք հավատարիմ չեն լինում
08.07.2026 | 12:37

Կան պահեր, երբ կյանքը պատռում է բոլոր դիմակները։ Այդ ժամանակ պարզ է դառնում, թե ովքեր էին ձեր կողքին հանուն գաղափարի, իսկ ովքեր՝ միայն փողի, պաշտոնի կամ անձնական շահի համար։

Այսօրվա քաղաքական զարգացումները հենց այդպիսի փորձություն են։ Դրանք ցույց են տալիս, թե ովքեր են մինչև վերջ կանգնում իրենց ընկերների և համոզմունքների կողքին, իսկ ովքեր առաջին վտանգի պահին լքում նավը։

Միայն փողով հավաքված մարդիկ երբեք հավատարիմ չեն լինում։ Նրանք ձեր կողքին են այնքան ժամանակ, քանի դեռ դուք ուժեղ եք, հարուստ եք, իշխանություն ունեք կամ կարող եք նրանց համար օգտակար լինել։ Երբ այդ ամենը վերանա, նրանք նույն արագությամբ կհեռանան՝ մոռանալով ձեր բոլոր լավությունները։

Յուրաքանչյուր մարդ, հատկապես իշխանություն ունեցողը, պետք է ամեն օր իրեն մի հարց տա. ո՞վ եմ ես առանց իմ փողերի, պաշտոնի, իշխանության, թիկնազորի և հնարավորությունների։

Քանի՞ մարդ կկանգնի իմ կողքին միայն այն պատճառով, որ ես արդար ու արժանապատիվ մարդ եմ եղել։

Այդ հարցը վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին։ Վաղ թե ուշ իշխանությունն ավարտվում է, բայց մարդու անունը, խիղճը և հեղինակությունը մնում են։ Այդ ժամանակ է երևում, թե ինչ է իրականում վաստակել մարդը։

Հարգանքը հնարավոր չէ գնել, հավատարմությունը հնարավոր չէ պարտադրել, իսկ սերն անհնար է կառուցել վախի վրա։ Դրանք վաստակում են միայն արդար կյանքով, մաքուր խղճով, պատասխանատվությամբ և Աստծո առաջ ազնիվ ապրելով։

Ես միշտ ամենամեծ արժեքներն եմ համարել մարդկային խիղճը, Աստծո հանդեպ սերն ու երկյուղը, պատասխանատվությունը, համեստությունը, նյութապաշտությունից հեռու մնալը, քչով բավարարվելու կարողությունը, չափը զգալը, փորձությունների մեջ չկոտրվելը, հնարավորություններից չմեծամտանալը և ամենակարևորը՝ բարին սեփական ներսում պահպանելը։

Այս տարիները շատ բան են բացահայտելու։ Բնական ճանապարհով երևալու է, թե ով է մաքուր, ով՝ շահամոլ, ով է նվիրված, ով՝ պատեհապաշտ։ Եվ եթե ուզում ենք ունենալ ուժեղ ու արժանապատիվ Հայաստան, այն պետք է կառուցվի ոչ թե շահի, այլ խղճի, հավատարմության և ճշմարտության վրա։

Մանուել ՄԱՆՈՒԿՅԱՆ

07.07.2026թ

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ